Right-click for options

Right-click for options

Right-click for options

Միկա Վաթինյան «Նկարագրություն». ցուցահանդես լուսանկարչության մասին

 

   Հարգելի հանդիսատես,
 

   Սույն տեքստը գրվել է՝ նկարագրելու, թե ինչի շուրջ է այս ցուցահանդեսը: Ցավոք, նման կուրատորական տեքստերի օրենքները սահմանափակում են եղանակները, որոնցով հնարավոր է ներկայացնել արվեստի գործերը կամ դրանց շոշափած բարդությունները: Միկա Վաթինյանի աշխատանքները ձգտում են խախտել հենց այսպիսի կարգուձևերը՝ անցնելու պատկեր-լեզու փոխհարաբերությունը սահմանագծող բանաձևերից անդին: Նրանք հարցադրում են՝ արդյոք հնարավոր՞ր է այսօր որևէ բան իրապես նկարագրել հուզապատկերակների մեր դարում L` երբ պատմելու բոլոր միջոցները դրված են կասկածի տակ:

 

   Ցուցահանդեսը կազմակերպված է Լուսադարան Հայ Լուսանկարչության Հիմնադրամի կողմից և ընդգրկում է Վաթինյանի՝ վերջին տարիների լուսանկարչական փորձարկումները: Ներկայացված երեք շարքը կապակցում է լուսանկարի, լեզվի և պատումի խրթին ու միաժամանակ անկանխատեսելի հարաբերության թեման։ Այստեղ քննվում է թե ինչպես են բանալ պատկերներն ու «համընդհանուր» աշխարհընկալումները կերպարանափոխվում երբ դրանք անխուսափելիորեն ենթարկվում են թարգմանության՝ անհատական ու տեղային համատեքստերում։ Արդյունքում՝ Վաթինյանը հուշում է որ լուսանկարչությունը՝ ինչպես Ժան-Լյուկ Գոդարն է ասել, «իրականության արտացոլանքը չէ: Այն այդ արտացոլանքի իրականությունն է»:

 

   Հայ և միջազագային ժամանակակից արվեստի առանձնահատուկ տենդենցներ հարուցելով՝ Միկայի աշխատանքները, այնուամենայնիվ, կասկածանքով են վերաբերվում դրանց։ Տոնելով աբսուրդայինը, այս գործերը հաստատում են առեղծվածի ու պարադոքսի նշանակությունը՝ պատկերների հետ մեր առնչության մեջ։ Հետևաբար՝ արվեստը (հատկապես՝ լուսանկարչությունը) Վաթինյանի համար այլևս, սոսկ հանցագործության վայր չէ, այլ մտքերի թատերախաղ որը նկարագրությունից դուրս է ☺

 

   Վիգեն Գալստյան
   համադրող

Right-click options

  • Show All
  • Միկա Վաթինյան

Right-click on block content for options