Right-click for options

Right-click for options

Right-click for options

  «Կոլաժը ինքնաբացահայտման և կատարելագործման հավերժական ճանապարհի մի մասն է ՝ մտքի թռիչք փիլիսոփայության և քաղաքակրթության միջով…ամփոփված ինքնատիպ եզրագծերի «ծվատվածության» մեջ:»

      Ռոբերտ Մադերվելլ



ՀՂՈՒՄՆԵՐ - ՍԻՐԱՆՈՒՇ ԱՂԱՋԱՆՅԱՆ 



    Կոլաժի տեխնիկան՝ առարկաների կամ դրանց մասերի սոսնձումը թղթին, տարիներ շարունակ արվեստագետների ուշադրությունն է վայելում՝ շնորհիվ իր անմիջականության և հինն ու ծանոթը նորովի վերաիմաստավորելու հատկության: Այն հանդիսանում է կերպարվեստի տեխնիկաներից մեկը, որը հաճախ կիրառվում է նոր ամբողջականություններ ստեղծելիս՝ «վերամշակելով» օգտագործված կամ ամբողջովին վնասված տարրեր, թղթի կտորտանքներ, ժապավեններ և նույնիսկ արվեստի այլ գործերի հին, վնասված մասեր: Գեղագիտական «գեղեցկության» ստեղծումից զատ, արվեստագետները դիմում են կոլաժի տեխնիկային, որպեսզի ակնարկային և արտահայտիչ կերպով, վավերացնեն կամ արձագանքեն արժեքների և նախապատվությունների մշտական փոփոխություններին, որոնք ընդունվում կամ մերժվում են հասարակության կողմից:
    Վավերացման այս ոճը և անցյալի վերարժևորումը հատուկ են Սիրանուշ Աղաջանյանի գործերին:
Առարկաների հատվածները, որ օգտագործում է Սիրանուշն իր արվեստում, հաճախ պահպանում են իրենց նախնական ձևն ու «ինքնության» մասնիկները: Սա ոչ միայն անմիջապես ճանաչելի է դարձնում դրանք, այլ նաև վերականգնման հնարավորություն է «առաջարկում»: Թեև, պատկերի ամբողջականության վերականգնումը հավիտենական երազ է, իսկ այս տարրերի՝ կոլաժում համակցման միակ նշանակությունը հղումն է դեպի կորցվածը:
  Սիրանուշի կոլաժները visual (տեսողական) տիեզերքներ են, որտեղ տարբեր աշխարհներից առանձնացված մասնիկները միավորվել և ստեղծում են նոր իրականը: Այս մասնիկներն անկախ տարրեր չեն, սրանք արվեստագետի զգացմունքային ճամփորդության նկարագիրն են՝ անձնական փոփոխության և գեղարվեստական զարգացման գործընթացի միջոցով:
    Սրանք ՀՂՈՒՄՆԵՐ են արվեստագետի անցյալի:

Right-click options

  • Show All
  • Սիրանուշ Աղաջանյան

Right-click on block content for options