Right-click for options

Right-click for options

Right-click for options

Ուժ հարուցելով

Ժաննա Գլադկոն ներկայացնում է բելառուս արվեստագետների երիտասարդ սերունդը։ Զանազան միջոցներով նա անդրադառնում է գենդերի հարցերին` ներկայիս ֆեմինիստական տեսությունների համատեքստում։ Գլադկոն ապրում եւ ստեղծագործում է Մինսկում։ 2002-2009 թվականներին նա սովորել է Բելառուսի Պետական Գեղարվեստների Ակադեմիայում։

Երկիմաստ պատկերներ կառուցելու միջոցով նրա բոլոր գործերը միտվում են վերամտածելու/ապակառուցելու այնպիսի ընդգրկուն հասկացություններ, ինչպիսիք են օրինակ՝ գենդերային քաղաքականությունն ու հայրիշխանությունը, կրոնն եւ մշակույթը, արվեստի համակարգն ու հասարակությունը։ Ավելին, հետազոտելով իր անձնական փորձառությունից բխող հարցեր, Ժաննա Գլադկոն միաժամանակ բացահայտում է վերջիններիս հրատապությունը։ Այսպես, Բելառուսում հայրիշխանությունը քննադատելու համար նա ստեղծում է ինքնա–դիմանկարների շարք, որն արդիականացնում է բազում ցավոտ թեմաներ: Գլադկոն ստեղծում է նաեւ օբյեկտների եւ գործողությունների փաստագրության անհատական մի հավաքածու։ Այս կերպ նա վերաարժեվորում է իր հարաբերություններն ու ընդհարումներն իր հոր հետ։

«Ուժ հարուցելով»-ը Գլադկոյի կարեւորագույն գործերից է։ «Կալեկտար» Բելառուս ժամանակակից արվեստի ուսումնասիրությունների հարթակի փորձագետները դասել են այս աշխատանքը Բելառուսի վերջին 50 տարվա արվեստի 40 ամենաազդեցիկ գործերի շարքին։

 

Հարություն Ալպետյան

Right-click options

Right-click for options

Right-click for options

  • Show All
  • Gallery Image #2
  • Gallery Image #3
  • Gallery Image #4
  • Gallery Image #5
  • Gallery Image #6
  • Gallery Image #7
  • Gallery Image #8
  • Gallery Image #9
  • Gallery Image #10
  • Gallery Image #11
  • Gallery Image #12

Right-click on block content for options